Գլխավոր Լրահոս

Չինացիները «խելացի ժամացույց» են ստեղծել

Չինացիները «խելացի ժամացույց» են ստեղծել
Օնլայն խաղեր արտադրող չինական Shanda Interactive ընկերության GEAK դուստր ընկերությունը ներկայացրել է «խելացի ժամացույց», որն ունի մի շարք հետաքրքիր գործառույթներ, հաղորդում է Verge-ը: Գործառույթներից առավել ակնառու է արագագործ Wi-Fi-ը (802.11b/g/n), որն ապահովում է տվյալների փոխանակման անհրաժեշտ արագությունն այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք են ձայնի փոխակերպումը տեքստի և ոչ մեծ հեռավորության դեպքում ընկերների հետ ակնթարթային հաղորդագրությունների փոխանակումը: GEAK Watch-ը սմարթֆոնին միանում է Bluetooth 4.0-ի և NFC-ի օգնությամբ: Ժամացույցն ունի նաև GPS, FM: Ներկառուցված հաղորդիչների օգնությամբ այն կարող է հաշվարկել մարդու քայլերի թիվը, զարկերակը, կառավարել ճնշումը և մարմնի ջերմությունը: Ժամացույցը կառավարվում է 1 ԳՀց հաճախականությամբ Ingenic JZ 4774 պրոցեսորի օգնությամբ, ունի 1,55-դյույմանոց մուլտիթաչ էկրան, 512 Մգբ օպերացիոն և 4 Գբ ներկառուցված հիշողություն: Հարուստ ապարատային միջուկի շնորհիվ ժամացույցն ունի 8 մմ հաստությամբ ջրակայուն կաղապար: GEAK Watch-ը կարժենա $330, որի նախնական պատվերները կմեկնարկեն 2013թ. հուլիսի 3-ին Չինաստանում: Հատկանշական է, որ ներկայում խելացի ժամացույցներ են նախագծում ամերիկյան Apple և հարավկորեական Samsung ընկերությունները:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում