Գլխավոր Լրահոս

Տ. Սարգսյանը Լոռիում ծանոթացել է իր հանձնարարականով կատարված աշխատանքներին

Տ. Սարգսյանը Լոռիում ծանոթացել է իր հանձնարարականով կատարված աշխատանքներին

Լոռու մարզ հունիսի 18-ին կատարած այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է մի քանի համայնքներում, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը Մարց համայնքում ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի ներկա վիճակին: Կառավարության ղեկավարի հանձնարարականով` պետական բյուջեից հատկացվել են անհրաժեշտ միջոցներ՝ դպրոցը հիմնանորոգելու և նոր մարզադահլիճ կառուցելու համար: Նախատեսվում է 110 տնտեսությունից բաղկացած համայնքի և 84 աշակերտ ունեցող ուսումնական հաստատության հիմնանորոգման շինաշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա սեպտեմբերին: Կառավարության ղեկավարը զրուցել է նաև համայնքի բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Նախատեսվում է, որ առաջիկա սեպտեմբերից Մարցում կսկսի գործել նաև նախակրթարան:

Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Շահումյան համայնքի ամբողջովին վերակառուցված առողջության առաջնային պահպանման կենտրոն, ծանոթացել իր իսկ հանձնարարականով իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի Շահումյանի բնակիչներն անձամբ էին դիմել վարչապետին՝ անբարեկարգ պայմաններում գտնված կենտրոնը վերակառուցելու խնդրանքով: Այժմ կենտրոնը, որը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով, սպասարկում է երեք հազար բնակչի: Վերակառուցման համար ներդրվել է 30 մլն դրամ:

Կառավարության ղեկավարի վերջին կանգառը եղել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում: Տեղեկացվել է, որ ֆաբրիկան արտադրում է շուկայի ներկայիս պահանջներին համապատասխան տարբեր տեսակի հագուստ: Գործունեության սկզբնական շրջանում ընկերությունը համագործակցել է գերմանական մի քանի պատվիրատու կազմակերպությունների հետ («Լեբեկ», «ՀԲ», «Կուբլեր», «Գրաֆեգգեր», որոնց հետ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս), իսկ հետագայում ընդլայնել է գործունեությունը` 2009թ. կնքելով նոր պայմանագիր իտալական SARTIS ֆիրմայի հետ: Վերջինիս պատվերով Վանաձորում գործող ֆաբրիկան կարում է տղամարդու և կանացի բարձրորակ բաճկոններ` արտադրանքն ամբողջությամբ առաքելով Եվրոպա, հիմնականում` Իտալիա: 

Եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք թողարկելու նպատակով, պատվիրատուն` համաձայն պայմանագրի, ապահովում է ընկերությանը ժամանակակից մեքենասարքավորումներով: 

Կառավարության 2010թ. որոշմամբ՝ կարի ֆաբրիկայի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմ, որով ժամկետները երկարաձգվել են մինչ 2013թ. սեպտեմբերի 29-ը: Ընդհանուր առմամբ, երկարաձգվել են 109,7 մլն դրամ մաքսային արժեքով 59 անուն կարի մեքենաների և արտադրությանն անհրաժեշտ 931 միավոր սարքավումների մաքսային ռեժիմները: 

Արդյունքում ընկերությունը 2012թ. միայն SARTIS ֆիրմայի պատվերով արտադրել և արտահանել է 213,9 մլն դրամի հագուստ: Աճը 2010թ. նկատմամբ, երբ նոր էր սկսվել համագործակցությունը SARTIS-ի հետ, կազմել է 3,2 անգամ:

Նախորդ տարի, ընդանուր առմամբ, ընկերությունն առաքել է 665,7 մլն դրամի հագուստ և աճը 2011թ. նկատմամբ կազմել է 65,5 տոկոս: 
SARTIS-ի հետ «Գլորիա» ընկերության համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և պայմանագիրը երկարաձգվել է ևս հինգ տարի ժամկետով, ինչը հնարավորություն է ընձեռում ֆաբրիկային երկարաժամկետ կտրվածքով գործունեություն ծավալելու արդյունքում` ստեղծել նոր լրացուցիչ աշխատատեղեր:

«Գլորիա»-ն 2013թ. հունիսի 12-ին կրկին դիմել է կառավարություն` խնդրելով երկարաձգել ներմուծված մեքենասարքավորումների «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները: Ներկայում ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրը գտնվում է շահագրգիռ պետական մարմինների քննարկման փուլում:

Կառավարության կողմից SARTIS-ի տրամադրած մեքենասարքավորումների համապատասխան մաքսային ռեժիմի երկարաձգման դեպքում, ըստ ընկերության կողմից ներկայացված ծրագրի` կընդլայնվի արտադրական գործունեությունը և միայն նշված ծրագրի շրջանակում 2016թ. իտալական պատվիրատուին կառաքվի շուրջ 670 մլն դրամի արտադրանք (2013թ. 420 մլն դրամի դիմաց): Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է տարեցտարի ավելացնել աշխատողների քանակը և 2016թ. ներկայիս 550-ի փոխարեն այն հասցնել 1000-ի: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում