Գլխավոր Լրահոս

Pause բջջային ծրագիրն օգտատիրոջն իրական կյանք է վերադարձնում

Pause բջջային ծրագիրն օգտատիրոջն իրական կյանք է վերադարձնում
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության i բջջային սարքավորումների համար թողարկվել է Pause բջջային ծրագիրը, որն անվճար է և հասանելի է App Store օնլայն խանութում, հաղորդում է Mashable-ը: Pause-ը թերևս միակ սոցիալական ծրագիրն է, որը փորձում է սոցցանցում երկար ժամանակ անցկացնող օգտատերերին կտրել համակարգչից` հնարավորություն տալով նրանց իրական կյանք վերադառնալ: Բջջային ծրագրի գործարկումից հետո օգտատերը հնարավորություն ունի ընտրել, թե որքան ժամանակ է ցանկանում անցկացնել սոցցանցից դուրս: Բացի այդ, նա ընտրում է, թե ինչ գործողություններ է իրականացնելու այդ ժամանակահատվածում` նշելով օրինակ` ընկերների հետ հանդիպում, զբոսանք, սպորտ, հանգիստ, ընտանիք կամ ընթերցանություն: Այնուհետ օգտահաշվում գրառում է կատարում այդ մասին, կցում որևէ նկար` այդպիսով սոցցանցի ընկերներին հաղորդելով իր հետագա գործողությունների մասին: Բջջային ծրագիրն այնուհետ խնդրում է անցնել ավիառեժիմին, որի դեպքում անջատվում է ոչ միայն հեռախոսային մոդուլը, այլև համացանցի մատչման հնարավորությունը: Նշված ժամանակահատվածում օգտատիրոջ կողմից Wi-Fi ցանցին միանալու դեպքում, օրինակ, Pause-ը գրանցում է «խախտումը», որ տվյալ օգտատերը դուրս է եկել օֆլայն ռեժիմից: Հարց է առաջանում, թե ինչ կարիք կա ակտիվացնելու Pause-ը, եթե առանց այդ էլ գոյություն ունի ավիառեժիմին անցնելու հնարավորություն: Ծրագրային մշակման մասնագետներն այս երևույթը բացատրել են հետևյալով. բջջային ծրագրում ներկառուցված է «պատվո տախտակ», որը ցույց է տալիս, թե օգտատերն ինչքան ժամանակ է կարողացել անցկացնել օֆլայն ռեժիմում`առանց սոցցանցերի:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում