Գլխավոր Լրահոս

Հայկական մեղրը Եվրոպա կարտահանվի 2014թ. սկզբից

Հայկական մեղրը Եվրոպա կարտահանվի 2014թ. սկզբից

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին, քննարկել գյուղատնտեսության տարբեր ճյուղերին առնչվող մի շարք հարցեր, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ռոզա Ծառուկյանն ակնառու է համարել գյուղատնտեսության, այդ թվում` անասնապահության զարգացումը և ներկայացրել մեղվաբուծության զարգացման ուղղությամբ առաջարկվող քայլերը: ՖԱՄ ղեկավարը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ մեղվաբուծությունն ուշադրության կենտրոնում պահելու համար և մեծապես կարևորել Հայաստանում արտադրվող բարձրորակ մեղրի արտահանման հարցը: Տիկին Ծառուկյանը վստահություն է հայտնել, որ դա կնպաստի այս ճյուղի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Ի պատասխան՝ վարչապետին զեկուցվել է, որ մեղրի արտահանման ուղղությամբ համապատասխան աշխատանքները ԵՄ-ի հետ արդեն իսկ ավարտական փուլում են: Նախատեսվում է, որ հայկական մեղրի արտահանումը եվրոպական երկրներ հնարավոր կլինի իրականացնել 2014թ. սկզբից:      

Այնուհետև անդրադարձ է կատարվել արոտավայրերի, ոռոգման և խմելու ջրի խնդիրներին: Վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ ՖԱՄ ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողով և ուսումնասիրել բարձրացված հարցերը:

Հանդիպմանը քննարկվել են նաև թռչնաբուծության և բերքի իրացման ոլորտներում ՖԱՄ անդամներին հուզող հարցերը, որոնց ուղղությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևորել է նման հանդիպումների անցկացումը, որոնք կօգնեն պարզել ֆերմերային տնտեսություններին կառավարության կողմից ցուցաբերվելիք օժանդակության մեխանիզմներն ու նախագծերը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում