Գլխավոր Լրահոս

Վերահսկիչ պալատը քաղաքական գնահատականներ տալու իրավունք չունի. Տիգրան Սարգսյան

Վերահսկիչ պալատը քաղաքական գնահատականներ տալու իրավունք չունի. Տիգրան Սարգսյան

Մինչ կառավարության նիստի սկսելը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ քաղաքական հայտարարություններով` կապված Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության հետ:

«Ես անձամբ շահագրգռված եմ, որ Վերահսկիչ պալատի կատարած բոլոր բացահայտումների գործերն անհապաղ ներկայացվեն իրավապահներին և պատասխաններ ստանան»,- ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ ինքն ամբողջովին կիսում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տեսակետը, որ պետբյույջեի միջոցները մսխած բոլոր պաշտոնյաները պետք է պատիժ կրեն:

«Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտացված կառույց է և քաղաքական գնահատականներով հանդես գալու իրավունք չունի»,- ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ Վերահսկիչ պալատի ֆունկցիան միայն մասնագիտական եզրակացություն տալն է:

Տիգրան Սարգսյանը վրոդվված էր նաև վերջին երկու շաբաթում ԱԺ-ում ծավալված քննարկումներով` կապված Վերահսկիչ պալատի հաշվետվության ներկայացման հետ: Նրա խոսքով` կառույցի կողմից կառավարությանը ներկայացված փաստաթղթերը որևէ կապ չունեն ԱԺ-ում ներկայացված փաստերի հետ: 
Վարչապետը նաև նշեց, որ Վերահսկիչ պալատի հայատարարությունը, թե պետբյուջեի 70%-ը կոռումպացված ռիսկեր է պարունակում, չի համապատասխանում իրականությանը:

Գործադիրի ղեկավարը կառավարության անդամներին հանձնարարեց և պահանջեց, որ այն բոլոր մեղադրանքները, որ հնչել են ՎՊ-ի կողմից, անպատասխան չմնան և լինեն արձագանքներ` կա´մ հերքվեն, կա´մ իրականությանը համապատասխանելու դեպքում` մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում