Լոս Անջելեսի դպրոցականները գրքերը կփոխարինեն iPad-ով

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի կրթական խորհուրդը միաձայն հաստատել է քաղաքային դպրոցների համար 45 հազ. iPad պլանշետի գնման ծրագիրը, հաղորդում է Mashable-ը:
Կրթական այս ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է $30 մլն: Ծրագիրն իրականացնելու համար խորհուրդն ընտրել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությանը` նշելով, որ iPad-ը թե´ գնի, թե´ որակի տեսանկյունից համապատասխանում է իրենց կրթական պահանջներին: Բացի այդ` ուսուցիչների և աշակերտների հետ իրականացված թեստավորման արդյունքում iPad-ը ստացել է ամենաբարձր գնահատականը: Քվեարկության արդյունքում կրթական խորհրդի երեք անդամներ լքել են շենքը և չեն մասնակցել որոշման կայացման գործընթացին, քանի որ տնօրինում են Apple-ի բաժնետոմսերի ոչ մեծ փաթեթներ:
Կրթական ծրագրի պայմանագրի համար Apple-ի մրցակիցների թվում էր նաև ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը, որը ներկայացրել էր Surface պլանշետը:
Պայմանագրի համաձայն` Apple-ը` յուրաքանչյուր սարքավորման համար կստանա $678: Յուրաքանչյուր պլանշետում տեղադրված կլինի կրթական հատուկ ծրագիր: Բարձրդասարանցիներին անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն նաև ստեղնաշարեր:
Թեմա
Civilnet










