Facebook-ը թույլ կտա մեկնաբանություններում նկարներ տեղադրել

Facebook սոցցանցը նոր գործառույթ է մշակել, որն օգտատերերին հնարավորություն է տալիս լուսանկարներ և նկարներ տեղադրել իրենց մեկնաբանությունների տողում, հաղորդում է Mashable-ը:
Այս գործառույթն աշխատում է միայն նկարների jpg և png ձևաչափերի դեպքում և հարմարեցված չէ, օրինակ, gif նկարների համար:
Նկարներով մեկնաբանության սքրինշոթը հրապարակել է Facebook-ի ծրագրային մշակման մասնագետ Բոբ Բոլդուին: Աղբյուրը հավելում է, որ շուտով նշված գործառույթը հասանելի կլինի նաև բջջային սարքավորումների օգտատերերի համար:
Թեմա
Civilnet










