3D տպիչների շուկայում առաջատար է հայտնվել

3D տպիչների արտադրությամբ զբաղվող Stratasys ընկերությունը հայտարարել է մրցակից MakerBot ընկերության ձեռքբերման մասին, հաղորդում է TechCrunch-ը: Գործարքի արժեքը գնահատվում է $403 մլն: Ակնկալվում է, որ ընկերությունը կփակվի մինչև 2013թ. 3-րդ եռամսյակը:
MakerBot-ը հիմնվել է 2009թ.: Ընկերությունը մինչ այժմ վաճառել է 22 հազ. 3D տպիչ, որի գրեթե կեսը բաժին է ընկել 2012թ. թողարկված Replicator 2 մոդելին: 2013թ. 1-ին եռամսյակում ստարտափը վաստակել է $11,5 հազ., իսկ 2012թ. ամբողջ հասույթը կազմել է $15,7 մլն:
MakerBot-ը 3D տպիչներ է թողարկում լայն զանգվածների համար: Վերջերս այն գործարկել է Thingiverse.com կայքը, որում տեղադրված են ավելի քան 90 հազ. 3D մոդելներ, որոնք ցանկացած օգտագործող կարող է բեռնել և «տպել»:
Stratasys-ը, որի կենտրոնակայանները ԱՄՆ-ում և Իսրայելում են, 3D տպիչներ է թողարկում նախատիպերի ստեղծման և արտադրության համար: Ընկերությունը հիմնվել է 1989թ., իսկ 2012թ. միաձուլվել է իր մյուս մրցակցի` Object-ի հետ:
Գործարքի ավարտից հետո MakerBot-ը կդառնա Stratasys-ի քույր ընկերությունը, սակայն կշարունակի իր աշխատանքները որպես առանձին կազմակերպություն: Արդյունքում Stratasys-ը կգրավի 3D տպիչների շուկայի առաջատարի դիրքերը:
Թեմա
Civilnet










