«ՄոբիԴրամի» հաճախորդ կարելի է դառնալ անմիջապես բջջայինից

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են հեշտությամբ դառնալ «ՄոբիԴրամի» «Ստանդարտ» հաճախորդ՝ հաշված րոպեների ընթացքում, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: Անհրաժեշտ է հավաքել *444# բջջային հեռախոսից, ընտրել «Գրանցվել» մենյուն և հետևել հեռախոսի էկրանին հայտնվող հրահանգներին:
Գրանցվելիս անհրաժեշտ կլինի մուտքագրել հաճախորդի անունը, ազգանունը և ծննդյան ամսաթիվը (ծննդյան ամսաթիվն անհրաժեշտ է մուտքագրել օր/ամիս/տարի ձևաչափով: Օրինակ՝ եթե բաժանորդը ծնվել է 1979 թվականի հունիսի 30-ին, մուտքագրված ամսաթիվը պետք է ունենա հետևյալ տեսքը՝ 30061979): Բացի այդ, հաճախորդը պետք է ստեղծի 6-ից 12 նիշից կազմված գաղտնաբառ: Այն անհրաժեշտ է PIN կոդը մոռանալու կամ կորցնելու պարագայում ՄոբիԴրամի զանգերի կենտրոնի միջոցով կամ մասնաճյուղերում վերականգնելու համար:
Գրանցվելուց հետո հաճախորդը կստանա հաշվի համար (որը, բջջային հեռախոսահամարին զուգահեռ, կծառայի որպես «ՄոբիԴրամի» հաշվի նույնականացուցիչ) և PIN կոդ, որն անհրաժեշտ է ֆինանսական գործարքներ իրականացնելու համար:
USSD մենյուի միջոցով գրանցված հաճախորդները հնարավորություն ունեն մենյուի «Կարգավորումներ» բաժնում ստացված ժամանակավոր գաղտնաբառի միջոցով իրենց հաշվից օգտվել նաև առցանց տարբերակով:
Թեմա
Civilnet










