Գլխավոր Լրահոս

Վերահսկիչ պալատը պատասխանել է վարչապետի քննադատությանը

Վերահսկիչ պալատը պատասխանել է վարչապետի քննադատությանը

Վերահսկիչ պալատը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հունիսի 20-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե Վերահսկիչ պալատը քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունի:

Կառույցի տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «Վերահսկիչ պալատը շնորհակալություն է հայտնում Տիգրան Սարգսյանին կառավարության այսօրվա նիստում Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության հետ կապված հայտարարության համար:

Վարչապետը կառավարության նիստերում պարբերաբար  կարևորում  է Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքները: Վերահսկիչ պալատի նախագահը Ազգային ժողովում, խոսելով գնումների և շինարարության ոլորտներում առկա խնդիրների մասին, ասել է, որ 2013թ. պետական բյուջեի շինարարության և գնումների ոլորտներին  է առնչվում  ծախսային մասի մոտ 701 մլրդ դրամը, որ շինարարության  և գնումների ոլորտը համարվում է ռիսկային:

Սա ամենևին չի նշանակում 700 մլրդ դրամի մսխում:

Համաձայն ենք վարչապետի այն մտքին նաև, որ «Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով»: Այս առումով հարկ ենք համարում մեջբերել Վերահսկիչ պալատի նախագահի 2013թ. հունիսի 18-ին Ազգային ժողովում ունեցած եզրափակիչ ելույթի այդ հատվածը առանց խմբագրման. «Հիմա, ըստ էության, ես ուզում եմ խոսել մի քանի խնդիրների մասին, որոնք փորձել եմ համակարգել, որովհետև մոտ 50 պատգամավոր, 188 հարցի միջոցով փորձեցին վեր հանել այն եզրակացությունը, ինչը մենք ներկայացրել էինք Ազգային ժողովին, և շուրջ երեք տասնյակ ելույթներով փորձեցին տարբեր գնահատականներ տալ։ Իհարկե, ես զերծ եմ մնալու քաղաքական ենթատեքստ ունեցող գնահատականներից, զերծ եմ մնալու դրանց այլ որակումներ տալուց, որովհետև ես ասել եմ, որ ՎՊ-ի հաշվետվությունը երբեք քաղաքական դաշտ չպետք է տանել և այս առումով ինձ համար բացարձակ ընդունելի չի և ավելին ասեմ՝ տարօրինակ է հատկապես մի քանի պատգամավորների կողմից հնչեցրած որոշակի տերմիններ, որոնք բացարձակապես կապ չունեն այս հաշվետվության հետ: «Համատարած թալան», «ՎՊ-ն իր հաշվետվության մեջ փորձել է օգտագործել քաղաքական տերմիններ կամ ենթատեքստ է դրել»:

Հաշվետվությունը ձեր սեղանին է, խնդրում եմ ցույց տալ, թե «համատարած թալան» արտահայտությունը որտեղ է օգտագործված, և քաղաքական ինչ գնահատականներ ենք մենք տվել: Չկա այդպիսի բան և ինձ թվում է, որ որոշ տերմիններ օգտագործելուց  հետո ոմանք  փորձ են անում դրանք ուղղել, սա արդար չէ»»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում