Գլխավոր Լրահոս

Samsung-ը ներկայացրել է Galaxy NX Android ֆոտոխցիկը

Samsung-ը ներկայացրել է Galaxy NX Android ֆոտոխցիկը
Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությունը 2013թ. հունիսի 20-ին ներկայացրել է Galaxy NX ֆոտոխցիկը, հաղորդում է Engadget-ը: Համաժողովի օնլայն հեռարձակումը վարել է Engadget-ը: Galaxy NX-ն իրենից ներկայացնում է փոխվող օպտիկայով ֆոտոխցիկ (աշխատում է բոլոր NX օբյեկտիվների հետ), որն աշխատում է Android 4.2.2 օպերացիոն համակարգով: Ֆոտոխցիկում կարելի է տեղադրել Google Play օնլայն խանութի բջջային ծրագրերը, որոնք կարող են բացվել սարքավորման 4,8-դյույմանոց էկրանի վրա: Օգտատերը հնարավորություն ունի օգտվել ինտերնետից` ինչպես Wi-Fi-ի, այնպես էլ բջջային ցանցերի, այդ թվում` LTE-ի միջոցով: Galaxy NX-ն ունի APS-C չափի մատրիցա, 20,3 Մգպ տեսախցիկ: Սարքավորման համար նախատեսված է նկարահանման 30 ռեժիմ. արագացված նկարահանման ռեժիմում ֆոտոխցիկը կարող է 1 վայրկյանում 8,6 կադր նկարել: Galaxy NX-ը կդասվի Samsung-ի` 2010-ից թողարկվող «անհայելի» ֆոտոխցիկների շարքին: Երեք տարում թողարկվել է 13 NX օբյեկտիվ: Նոր ֆոտոխցիկի թողարկման և արժեքի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդում: Ավելի վաղ` 2013թ. հունվարին, Android օպերացիոն համակարգով աշխատող ֆոտոխցիկ էր թողարկել նաև ամերիկյան Polaroid-ը, սակայն սարքավորումը վաճառքի դեռ չի հանվել:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում