Գլխավոր Լրահոս

Androidly. առաջին խելացի ժամացույց-սմարթֆոնը

Androidly. առաջին խելացի ժամացույց-սմարթֆոնը
Վերջին տարում մի շարք ընկերություններ` Samsung-ը, Apple-ը, Google-ը, Microsoft-ը, ինչպես նաև չինական արտադրողները, ներկայացրել են «խելացի» ժամացույցների իրենց նախագծերը: Վերջերս ներկայացվել են նաև Pebble «խելացի» ժամացույցները, որոնք բավական մեծ աղմուկ են բարձրացրել ԱՄՆ-ում` ստանալով մոտ $10 մլն-ի պատվեր: «Խելացի» ժամացույցների շարքում նոր` Androidly գաջեթն իր բնութագրիչներով էապես տարբերվում է իր մրցակիցներից: Մեծ Բրիտանիայում չորսհոգանոց թիմի նախագծած Androidly սարքավորումն ամբողջական է և ունի բջջային մոդուլ: Այսինքն, այն առաջին սմարթֆոնն է, որը հնարավոր կլինի կրել ձեռքին: Androidly-ի օգնությամբ հնարավոր է զանգահարել, նկարահանել, օգտվել նավիգացիոն համակարգից և այլն: Սմարթֆոնում տեղադրված է բարձրախոս և ուժեղացուցիչ: Ներկառուցված Wi-Fi մոդուլը հնարավորություն կտա միանալ ինտերնետին` կայքերի դիտման համար: Androidly-ում հնարավոր է նաև բեռնել Google Play օնլայն խանութի բջջային ծրագերը: Սարքավորման արժեքը $230-270 է: Այն ունի 2-դյույմանոց թաչսքրին էկրան, 416 ՄՀց հաճախականությամբ պրոցեսոր, 256 Մբ օպերացիոն և 8 Գբ ներկառուցվող հիշողություններ, MicroSD քարտարան, Bluetooth մոդուլ, 2 Մգպ տեսախցիկ, աքսելերոմետր, GSM ու GPS մոդուլներ և աշխատում է Android 2.2 օպերացիոն համակարգով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում