Facebook-ում խախտվել է 6 մլն օգտատիրոջ տվյալների գաղտնիությունը

Facebook ընկերությունը այսօր՝ հունիսի 22-ին, խոստովանել է, որ ծրագրային ապահովման համակարգում տեղի ունեցած խոտանի պատճառով թույլ է տվել 6 մլն օգտատերերի անձնական տվյալների արտահոսք, հաղորդում է Reuters-ը:
Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ օգտատերերի հեռախոսահամարներն ու էլեկտրոնային փոստի հասցեները 1 տարի շարունակ հասանելի են եղել մյուս օգտատերերի համար: Հատկանշական է, որ խոտանը հայտնաբերվել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի բողոքից հետո:
«Ցավում ենք կատարվածի համար. մենք կկրկնապատկենք ջանքերը, որպեսզի նման իրավիճակ ապագայում այլևս երբեք չստեղծվի»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Թեմա
Civilnet










