Գլխավոր Լրահոս

Facebook-ը ցանկանում է բջջային ամսագիր դառնալ

Facebook-ը ցանկանում է բջջային ամսագիր դառնալ
Facebook սոցցանցն արդեն երկար ժամանակ է` աշխատում է նոր արտադրանքի ստեղծման ուղղությամբ, որն ունի ներքին` Reader անվանումը, գրում է ամերիկյան Wall Street Journal-ը: Reader-ի հիմնական գործառույթը բջջային սարքավորումների համար սոցցանցի առավել հետաքրքիր բովանդակության ցուցադրությունն է: Հատկանշական է, որ համանման արտադրանքներ արդեն կան շուկայում, որոնցից առավել ճանաչվածներից է Flipboard բջջային ծրագիրը: Վերջերս համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե Facebook-ը պատրաստվում է ներկայացնել Google Reader-ի սեփական տարբերակը: Սակայն դրա փոխարեն սոցցանցը ներկայացրեց լուսանկարների փոխանակման Instagram ծրագրի` տեսանյութերի նկարահանման և փոխանակման նոր գործառույթը: Facebook-ի հիմնական նպատակը Reader-ի միջոցով սոցցանցում օգտատերերի անցկացման ժամանակահատվածն ավելացնելն է և այդ ընթացքում նրանց ավելի մեծ թվով գովազդներ ներկայացնելը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում