Google-ը կօգնի վաճառել անպետք իրերը

Ամերիկյան Google+ սոցցանցում շուտով կհայտնվի նոր գործիք, որն օգտատերերին հնարավորություն կտա իրենց ընկերներին պատմել իրենց ունեցած իրերի մասին, հաղորդում է Mahsable-ը:
Նոր ծառայությունը, որն ունի Google Mine կոդային անվանումը, փորձարկման փուլում է: Սոցցանցի օգտատերերը հնարավորություն կունենան ցանցում տեղադրել իրենց սեփական ապրանքի, ինչպես նաև այն ապրանքների մասին տեղեկություններ, որոնք նրանք կորցրել են կամ ցանկանում են գնել: Դրանց հնարավոր է կցել լուսանկար, տեսանյութ, գնահատել կամ գրել արձագանքներ: Գաղտնիության կարգավորման գործառույթի օգնությամբ օգտատերն ինքնուրույն կորոշի, թե որ «շրջանակներին» է ցանկանում տեսանելի դարձնել իր կողմից սոցցանցում տեղադրված ապրանքի մասին տեղեկությունները:
Աղբյուրի համոզմամբ` Google Mine-ը կթողարկվի Android բջջային ծրագրի տեսքով:
Թեմա
Civilnet










