BlackBerry ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն`«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից

Մինչև օգոստոսի 31-ը ձեռք բերելով ժամանակակից հաղորդակցության բոլոր պահանջներին համապատասխանող բազմաֆունկցիոնալ BlackBerry Curve 9360 սմարթֆոնը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններից` բաժանորդները 1 տարի շարունակ կարող են օգտվել «BlackBerry Social 30» սոցիալական շփման և ինտերնետային ծառայությունների փաթեթից՝ անվճար, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: Փաթեթի շրջանակում բաժանորդը կստանա ամսական 500 ՄԲ անվճար ինտերնետ: Սմարթֆոնի արժեքն է 199 հազ. դրամ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mt.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Թեմա
Civilnet










