Գլխավոր Լրահոս

HP-ն մատչելի համակարգիչ կթողարկի

HP-ն մատչելի համակարգիչ կթողարկի
Ամերիկյան Hewlett-Packard (HP) տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Slate 21 AIO պլանշետ-համակարգիչը, հաղորդում է TechCrunch-ը: Նորույթն ունի 21,5-դյույմանոց սենսորային Full HD IPS էկրան, USB մոդուլ, Nvidia Tegra 4 չիպով քառամիջուկ ARM պրոցեսոր, բջջային ծրագրերի Google Play օնլայն խանութի մատչման հնարավորություն և մինչև 5 օգտատիրական էջերով աշխատելու հնարավորություն: Սարքավորումն աշխատում է Android 4.2 օպերացիոն համակարգով: Նշվում է, որ Slate 21 AIO-ը ընտանեկան մատչելի համակարգիչ է` խաղեր խաղալու, տեսանյութեր դիտելու և աշխատելու համար: Համակարգչի վաճառքներն ԱՄՆ-ում կմեկնարկեն սեպտեմբերին: Սարքավորումը կաժենա $400:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում