Նոր MacBook-ները Wi-Fi-ի հետ կապված խնդիրներ ունեն

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության նոր սերնդի MacBook Ai-ի առաջին սեփականատերերը դժգոհել են, որ համակարգիչները Wi-Fi ցանցին միանալու հետ կապված խնդիրներ ունեն, հաղորդում է BusinessInsidre-ը:
Նշված խնդիրը շտկելու նպատակով ընկերությունը հետ է ընդունում վաճառված նոութբուքները: Աղբյուրի հաղորդմամբ` Apple-ն արդեն փոխարինել է որոշ օգտագործողների համակարգիչները նորերով: Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն` ընկերության AppleCare ստորաբաժանման աշխատակիցները, որոնք զբաղվում են սարքավորումների երաշխիքային գործընթացներով, օգտագործողներին USB Ethernet ինտերնետային սարքավորումներ են տրամադրել, որպեսզի վերջիններս կարողանան ինտերնետին առանց Wi-Fi-ի օգնության միանալ:
Հիշեցնենք, որ Apple հունիսի 10-14-ը Սան Ֆրանցիսկոյում ընթացող Worldwide Developers Conference 2013 (WWDC) համաժողովի շրջանակում ներկայացրել էր թարմացված MacBook Air նոութբուքների շարքը:
Թարմացված MacBook Air-ների մատակարարման գործընթացը մեկնարկել է 2013թ. հունիսի 10-ից: 11-դյույմանոց տարբերակն արժե $999, իսկ 13-դյույմանոցինը` $1099: Հասանելի են 128 Գբ և 256 Գբ հիշողություններով տարբերակները:
Թեմա
Civilnet










