Վարկերի և տուգանքների վճարում` նաև բջջայինից

«ՄոբիԴրամի» միջոցով այժմ կարելի է բջջայինից համալրել թե՛ սեփական և թե՛ մտերիմների բանկային հաշիվները, վճարել հայաստանյան բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը, ինչպես նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության` վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերով տուգանքները, ասված է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տարածած հաղորդագրությունում:
Հեռախոսից վարկերի վճարում կատարելուց առաջ անհրաժեշտ է մեկ անգամ այցելել անձնական էջ, «Պրոֆիլ» բաժնից ընտրել «Բանկային հաշիվներ» ենթամենյուն և լրացնել համապատասխան տվյալները: ՀՀ ճանապարհային ոստիկանության տուգանքների դեպքում վերոնշյալ քայլերն անհրաժեշտ չեն:
Հաջորդ քայլով «ՄոբիԴրամի» USSD մենյուից պետք է այցելել «Փոխանցումներ» բաժինը, այնուհետև՝ «Դեպի այլ համակարգեր և բանկեր» բաժինը: «ՄոբիԴրամի» USSD մենյու այցելելու համար պետք է հավաքել *444# բջջայինից և հետևել հրահանգներին:
Այս ծառայությունները հասանելի են նաև առցանց:
Թեմա
Civilnet










