Microsoft-ը կներկայացնի Windows 8.1-ը

ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում այսօր` հունիսի 26-ին, մեկնարկում է ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության եռօրյա Build համաժողովը, որի շրջանակում ընկերությունը ծրագրային մշակման մասնագետներին կներկայացնի ծրագրային իր վերջին նորությունները, հաղորդում է Mashable-ը:
Համաժողովի գլխավոր նորույթը Windows 8.1 օպերացիոն համակարգն է: Build-ը հարթակ է, որի շրջանակում Microsoft-ը կփորձի աշխարհին ներկայացնել սեփական ուժերի նկատմամբ ունեցած վստահությունը` Xbox One խաղային սաքավորման թերությունների, Windows Phone հարթակով աշխատող սարքավորումների վաճառքների ցածր ցուցանիշների և Windows 8 օպերացիոն համակարգի դանդաղ առաջխաղացման ֆոնին:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` համաժողովի շրջանակում Microsoft-ը կներկայացնի Surface պլանշետի կոմպակտ տարբերակը: Նշվում է նաև, որ Windows 8.1-ի լավագույն հատկանիշներից մեկը կարող է դառնալ փոքր էկրաններով սարքավորումների հետ աշխատանքի օպտիմալացումը:
Windows 8.1-ը, ըստ ամենայնի, շուկայում կհայտնվի այս տարի, սակայն ստույգ ժամանակահատված ընկերությունը դեռ չի նշում: Microsoft-ի տվյալների համաձայն` ընկերությանը հաջողվել է վաճառել Windows 8-ի օգտագործման100 մլն արտոնագիր:
Թեմա
Civilnet










