Intel-ը մինչև տարեվերջ սեփական ինտերնետային հեռուստատեսությունը կթողարկի

Ամերիկյան Intel Corp. տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ 2013թ. երկրորդ կեսին կսկսի սեփական վահանակի վաճառքները, որը ինտերնետային հեռուստատեսության ծառայություններ կտրամադրի, հաղորդում է BusinessInsider-ը:
Նոր համակարգի համար Intel-ը սեփական չիպի հիման վրա սեփական հեռուստավահանակը կթողարկի: Ծառայությունը կաշխատի բաժանորդագրության սխեմայով, ինչը հնարավորություն կտա հարցման միջոցով դիտել հայտնի հեռուստածրագրեր և տեսանյութեր:
Intel-ի փոխնախագահ և գլխավոր մենեջեր Էրիկ Ֆրին նորույթի մասին հայտարարել է Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած TV of Tomorrow համաժողովի շրջանակում:
Intel-ը ծրագրում է ինտերնետային հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել` համագործակցելով ամերիկյան Time Warner Cable Inc և DirecTV ընկերությունների հետ: Ընկերության աշխատակիցների շրջանում արդեն իրականացվել է ծառայության փորձարկումը, և ակնկալվում է, որ համագործակցությանը կմիանան նաև ամերիկյան Time Warner Inc, NBC Universal և Viacom Inc ընկերությունները:
Նոր ծրագիրը կղեկավարի ընկերության BBC iPlayer համակարգի ծրագրային մշակման մասնագետ Էրիկ Հագերսը, որի ենթակայության տակ աշխատում են Intel-ի շուրջ 350 աշխատակից:
Նորույթը կազմված կլինի հեռուստավահանակից և տեսախցիկից, ինչպես նաև հնարավոր է միկրոֆոնի առկայություն: Intel-ի մասնագետների խոսքով` նոր համակարգը ինտերնետային հեռուստատեսության ծառայություններ տրամադրելուց բացի` տարատեսակ նշանակության ծրագրերի հետ աշխատելու հնարավորություն կտա:
Սկզբնական շրջանում ծառայությունը կգործի միայն ԱՄՆ բնակիչների համար: Արժեքի մասին տեղեկություներ չեն հաղորդում:
Թեմա
Civilnet










