Գլխավոր Լրահոս

Ստեղծվել է հայացքի միջոցով կառավարվող առաջին ուլտրաբուքը

Ստեղծվել է հայացքի միջոցով կառավարվող առաջին ուլտրաբուքը
Շվեդական Tobii տեխնոլոգիական ընկերությունն արդեն մի քանի տարի է` զբաղվում է հայացքի միջոցով նոութբուքների կառավարման տեխնոլոգիայի մշակմամբ, հաղորդում է Verge-ը: Նմանատիպ առաջին սարքավորումը Tobii-ին ներկայացրել է 2011թ. CeBIT ցուցադրության շրջանակում: Նոութբուքի նախատիպը, որը թողարկել է չինական Lenovo ընկերությունը, հնարավորություն էր տալիս հայացքի միջոցով կառավարել կուրսորը, մեծացնել լուսանկարները և այլն: Ի տարբերություն Tobii-ի արտադրանքի` այս գաջեթը ներկառուցված տեսախցիկների հաշվին ուներ ավելի մեծ չափեր և թանկարժեք բաղադրիչներ: Tobii-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հաջողվել է փոքրացնել ապարատային միջուկը և զինել այն Synaptics ForcePad թաչփադով: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ աչքերի միջոցով հնարավոր է թերթել փաստաթղթերը, օգտվել մկնիկից, ստեղնաշարից և սենսորային վահանակից: Առաջիկա ամիսներին Tobii-ն ԱՄՆ-ում, Եվրոպայում և ասիական երկրներում կցուցադրի վերոնշյալ տեխնոլոգիայով աշխատող ուլտրաբուքի նախատիպը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում