Գլխավոր Լրահոս

Օգտատերերը դրական են գնահատել iOS 7-ի դիզայնը

Օգտատերերը դրական են գնահատել iOS 7-ի դիզայնը
Սոցհարցումներ իրականացնող Polar ծառայությունը հարցում է կատարել` պարզելու iOS 7 օպերացիոն համակարգի բջջային տարբերակի դիզայնի վերաբերյալ օգտատերերի վերաբերմունքը, հաղորդում է Mashable-ը: Հարցման արդյունքների համաձայն` օգտատերերը iOS 7-ի դիզայնը գերադասում են iOS 6-ից: Հարցմանը մասնակցել է 289,895 մարդ, որոնց 66%-ը քվեարկել է նոր համակարգի օգտին: Հարցման մասնակիցների շրջանում դժգոհություն են առաջացրել միայն «Հիշեցում», Safari, Game Center, «Տեսախցիկ», «Հաշվիչ» բջջային ծրագրերի ստեղները: Նրանց կողմից առավել հավանության արժանացած ստեղները հետևյալն են.
  1. «Ժամացույց»
  2. «Հաղորդագրություն»
  3. «Հեռախոս»
  4. «Կոմպաս»
  5. «iTunes»
  6. «Եղանակ»
  7. «Երաժշտություն»
  8. «Տեսանյութեր»
  9. «App Store» 10.  «Օրացույց» 11.  «Էլփոստ» 12.   «Facetime»:
iOS 7-ի պաշտոնական թողարկումից երկու շաբաթ անց ներկայացվել է բջջային հարթակի երկրորդ բետա տարբերակը, որն ունի բարձր արտադրողականություն և շտկված խնդիրներ: Հիշեցնենք, որ Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել էր, որ  iPhone սմարթֆոններն ու  iPad պլանշետներն արդեն այս աշնանը անցում կկատարեն նոր` iOS 7 օպերացիոն համակարգին: Ընկերությունը արմատական փոփոխություններ էր կատարել նոր օպերացիոն համակարգի ինտերֆեյսում (միջերես), ինչպես նաև մի շարք նոր գործառույթներ հավելել:  iOS 7-ը ներկայացվել էր հունիսի 10-14-ը Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած Worldwide Developers Conference 2013 (WWDC) համաժողովի շրջանակում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում