Facebook-ը պաշտոնական ծրագիր է ստեղծում Windows 8-ի համար

Facebook սոցցանցը աշխատանքներ է իրականացնում Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար բջջային ծրագրի մշակման ուղղությամբ, հաղորդում է BusinessInsider-ը` վկայակոչելով ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում հունիսի 25-ից ընթացող Build 2013 համաժողովի շրջանակում ընկերության ղեկավար Սթիվ Բալմերի արած հայտարարությունը:
Նոր բջջային ծրագրի թողարկման ժամկետի մասին Բալմերը տեղեկություններ չի հայտնել: Windows-ի համար բջջային ծրագրի մշակմամբ կզբաղվեն Facebook-ի մասնագետները, որոնց խոսքով` սկզբում կթողարկվի բջջային ծրագրի պլանշետային տարբերակը: Սոցցանցի ներկայացուցիչները նշել են, որ բջջային ծրագիրը Windows Store օնլայն խանութում կհայտնվի 2013թ. աշնանը:
Բալմերը նաև նշել է, որ Windows 8-ի համար ստեղծված բջջային ծրագրերի թիվը 2013թ. հունիսի վերջի դրությամբ կգերազանցի 100 հազ-ը:
Թեմա
Civilnet










