Գլխավոր Լրահոս

Google-ը մարտահրավեր կնետի TCP պրոտոկոլին

Google-ը մարտահրավեր կնետի TCP պրոտոկոլին
Ամերիկյան Google որոնողական հսկան պայքարում է արագ ինտերնետի համար: 2013թ հունիսի 28-ին ընկերությունը հայտնել է QUIC անվանումով նոր տեխնոլոգիայի ներդրման մտադրության մասին, հաղորդում է Mashable-ը: QUIC-ը կոչված է նվազագույնի հասցնելու ցանցին միացված սարքավորումների միջև տվյալների փոխանակման ժամանակահատվածը: Վերջերս Google-ը սկսել էր փորձարկել QUIC-ը, և հաջողության դեպքում այն կարող է դառնալ ինտերնետ շուկայի առաջատարը` փոխարինոլով TCP (Transmission Control Protocol) պրոտոկոլին: QUIC-ի հիմնական նպատակը ոչ միայն վեբ էջերի և տվյալների արագ բեռնումն է, այլև համակարգի կայուն և անվտանգ աշխատանքի ապահովումը: Google-ի համար ինտերնետի արագության ավելացումը կնպաստի նաև մեծ ներդրումների և հնարավոր եկամուտի աղբյուրների ավելացմանը: Եվ վերջապես, որքան մեծ լինի մատուցվող ինտերնետի արագությունը, այնքան ավելի շատ օգտագործողներ «կհասնեն» Google-ի ծառայություններին, հետևաբար և գործընկերների գովազդին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում