Facebook-ը փորձարկում է խմբակային չաթի ծառայությունը

Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ևս մեկ միջոց է գտել սոցցանցի օգտատերերին «իր մոտ պահելու» համար:
Ինչպես հաղորդում է TechCrunch-ը, ընկերությունը նոր ծառայություն է փորձարկում, որը հնարավորություն կտա սոցցանցի օգտատերերին խմբակային չաթ կազմակերպել: Այս դեպքում օգտատիրոջից ընդամենը պահանջվում է սեղմել «ստեղծել չաթ» կոճակը, որին կարող է միանալ ցանկացած ընկեր:
Ակնկալվում է, որ այս քայլը ֆինանսական տեսանկյունից ձեռնտու կլինի ընկերության համար, քանի որ ակնթարթային հաղորդագրությունների ուղարկման գործընթացը երկարատև է. եթե նորությունները կարելի է ստուգել օրական մեկ-երկու անգամ, ապա հարմարավետ չաթից օգտվելու համար շատ ավելի երկար ժամանակ կպահանջվի:
Ի դեպ` նախնական փուլում նոր ծառայությունը կգործի միայն տեքստային հաղորդագրությունների համար: Հատկանշական է, որ վերջին շրջանում Facebook-ի մրցակիցների թիվը հետզհետե ավելանում է, որի հետևանքով նվազում է սոցցանցի գովազդների և պոտենցիալ օգտատերերի թիվը: Այս տեսանկյունից Facebook-ի մրցակիցներն են WhatsApp, Kik, Viber և Line մեսենջերները:
Թեմա
Civilnet










