Գլխավոր Լրահոս

Բացասական սպասումները փոխել են վարկավորման կառուցվածքը

Բացասական սպասումները փոխել են վարկավորման կառուցվածքը

Բացասական սպասումների ու անորոշությունների ֆոնին մայիսին բանկային համակարգում ավանդների աճը մոտ երեք անգամ գերազանցել է վարկերինը։ Մայիսին ավանդների պորտֆելն ավելացել է մոտ Դ32 մլրդ-ով, վարկային պորտֆելը՝ մոտ Դ12 մլրդ-ով։ Միտումը նույնն է նաև հինգ ամիսների կտրվածքով. ավանդների պորտֆելը հունվար-մայիսին ավելացել է Դ135 մլրդ-ով կամ 11,%-ով, վարկային պորտֆելը՝ Դ90 մլրդ-ով կամ 5,5%-ով։

Համաձայն Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների՝ մայիսին ավանդների պորտֆելն աճել են հիմնականում արտարժութային ավանդների հաշվին. արդյունքում դոլարիզացիայի մակարդակը կազմել է 70,7%՝ ապրիլի 70%-ի և անցած տարվա դեկտեմբերի վերջի 69,7%-ի համեմատ։ Մայիսին ռեզիդենտների մոտ նկատվել է դրամային ավանդներից փախուստ (դրամային ավանդների ծավալը կրճատվել է Դ6 մլրդ-ով)։ Բացի այդ, նվազել են տնտեսվարողների ցպահանջ, ինչպես նաև պետական ձեռնարկությունների ժամկետային դրամային ավանդները։ Տնային տնտեսությունները վստահել են ազգային արժույթին՝ դրամային ավանդների ծավալը ամսական կտրվածքով ավելացել է Դ2,7 մլրդ-ով։

Մասնավոր ձեռնարկությունները Դ7,6 մլրդ դրամային ցպահանջ ավանդների մի մասը վերաձևակերպել են ժամկետային և ցպահանջ արտարժութային ավանդների։

Ուշագրավ է, որ ազգային արժույթին չեն վստահել նաև պետական ձեռնարկությունները. մայիսին դրամային ժամկետային ավանդների ծավալը կրճատվել է Դ3,7 մլրդ-ով, արտարժութային ավանդների ծավալն ավելացել է Դ3,8 մլրդ-ով։

Մայիսին իրավաբանական անձանց փախուստը դրամից՝ ազգային արժույթի 1 տոկոսային կետով ամրապնդման պայմաններում, վկայում է բացասական սպասումների մասին։

Պարադոսք

Ուշագրավ է, որ բանկերի կողմից շաբաթական կտրվածքով տրամադրված վարկերի մասին ԿԲ վիճակագրական տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսներին բանկերը տրամադրել են Դ1,1 տրլն-ի վարկեր։ Եվ սա այն դեպքում, երբ ըստ ԿԲ մեկ այլ հրապարակման՝ հինգ ամիսներին վարկային պորտֆելն աճել է Դ89 մլրդ-ով՝ մայիսի վերջին կազմելով Դ1,7 տրլն։ ԿԲ տվյալներից ստացվում է, որ հինգ ամիսներին տնտեսվարողները մի կողմից մարել են Դ1 տլրն-ի վարկեր (վարկային պորտֆելի 60%-ը) և նույնքան ծավալի էլ վարկ են վերցրել (նույն բանկից կամ մեկ այլ բանկից)։ Գործնականում սա անհնար է։ Տրամադրված վարկերի և ընդհանուր վարկային պորտֆելի ծավալը խոսում է հօգուտ վարկերի վերակառուցման՝ նախորդ վարկը սպասարկելու համար վարկառուին նույն կամ մեկ այլ բանկում նոր վարկ են ձևակերպել։

Մայիսին աճել է նաև վարկային պորտֆելը՝ հիմնականում ռեզիդենտների և արտարժութային վարկերի հաշվին։ Արդյունքում, մայիսի վերջին վարկային պորտֆելի 64%-ը կազմել են արտարժութային վարկերը. 2012թ. դեկտեմբերին պորտֆելի դոլարիզացիան կազմում էր 64,3%, այս տարվա ապրիլին՝ 63,9%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում