Գլխավոր Լրահոս

Համացանցում հայտնվել են մատչելի iPhone-ի լուսանկարները

Համացանցում հայտնվել են մատչելի iPhone-ի լուսանկարները
Ֆրանսիական Nowhereelse.fr ինտերնետային բլոգը հրապարակել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության մատչելի iPhone-ների գունավոր կաղապարների լուսանկարները: Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե Apple-ի մատչելի սմարթֆոնները պատրաստված կլինեն կիսակարբոնատից: Համացանցում մատչելի iPhone-ի լուսանկարների առաջին հրապարակողը Tactus աղբյուրն էր, որի տվյալների համաձայն` սարքավորումը պետք է աշխատեր երկմիջուկ A5 չիպով, 5 Մգպ տեսախցիկով և թողարկվեր 5 գունային տարբերակով` սև, սպիտակ, կապույտ, կարմիր և դեղին: Աղբյուրի հաղորդմամբ` մատչելի iPhone-ի վաճառքները պետք է մեկնարկեին 2013թ. հոկտեմբերի 15-ին, և այն արժենալու էր $300: Nowhereelse.fr-ի հրապարակած լուսանկարներում պատկերված են նույնատիպ կափարիչներ: Փորձագետների կարծիքով` նման քայլով Apple-ը հնարավորություն կունենա գրավել սմարթֆոնների զարգացող շուկաները: Այս տեղեկությունները սակայն Apple-ը դեռ չի հաստատել:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում