Mail.Ru Group-ը հրաժարվել է Google-ի որոնումից

Ռուսական Mail.Ru Group ընկերությունն այսօրվանից` հուլիսի 1-ից հրաժարվել է ամերիկյան Google որոնողական հսկայի ծառայություններից, որի հետ համագործակցել է շուրջ 3 տարի: Այս մասին հաղորդում է ռուսական «Կոմերսանտը»` վկայակոչելով ընկերության ներկայացուցիչների հայտարարությունը: Այժմ Mail-ը կօգտագործի միայն սեփական Go.mail.ru որոնողական համակարգը:
Մինչ պայմանագրի խզումը` Mail.Ru Group-ն օգտվում էր երկու որոնողական համակարգից` Google (60%) և Go.mail.ru (40%): Այսուհետ բոլոր որոնողական հարցումները Mail.Ru Group-ը կմշակի սեփական ուժերով:
Վերջին մի քանի տարիներին ընկերությունն ակտիվորեն մշակել է սեփական որոնողական համակարգը և նախագծի վրա աշխատող թիմը մեծացրել է` 15-ից հասցնելով 200 աշխատակցի: Բացի այդ` ընկերության ղեկավար Դմիտրի Գրիշինի խոսքով` հարցումների մշակման համար հատկացված է մի քանի հազար սերվեր, որի արդյունքում ընկերությունը հնարավորություն ունի իր օգտագործողներին տրամադրել առավել որակյալ տեղեկատվություն:
Նվշում է, որ հաջողված որոնողական համակարգեր գործում են այսօր ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չեխիայում, Չինաստանում և Հարավային Կորեայում:
Թեմա
Civilnet










