Գլխավոր Լրահոս

Yahoo!-ն կփակի AltaVista որոնողական համակարգը

Yahoo!-ն կփակի AltaVista որոնողական համակարգը
Ամերիկյան Yahoo! տեխնոլոգիական ընկերությանը պատկանող AltaVista որոնողական համակարգը կդադարեցնի իր աշխատանքները 2013թ. հուլիսի 8-ին, հաղորդում է BusinessInsider-ը` վկայակոչելով Tumblr սոցցանցի բլոգում ընկերության կատարած գրառումը: Օգտագործողներին առաջարկվում է AltaVista-ից տեղափոխվել Yahoo! Search համակարգ: AltaVista-ի փակման մասին ընկերությունը պաշտոնապես առաջին անգամ է հայտարարում: 2010թ. արդեն հաղորդվել էր ինտերնետ պորտալի փակման մասին, սակայն Yahoo!-ն պաշտոնապես չէր հաստատել տեղեկությունը: Հատկանշական է, որ AltaVista-ի հետ միասին կդադարեցվեն նաև Yahoo!-ի մյուս ծառայությունների, մասնավորապես` RSS Alert-ի, Neighbours-ի և FoxyTunes-ի աշխատանքները: AltaVista հիմնվել է 1995թ.` իր անվանումը ստանալով կալիֆոռնիական Պալո Ալտո քաղաքից, որտեղ և տեղակայված է եղել ծառայության ծրագրային մշակման մասնագետների ստորաբաժանումը: 2000-ականների սկզբին AltaVista-ն համարվում էր ամենահայտնի որոնողական համակարգը, սակայն հետագայում չկարողացավ դիմակայել ամերիկյան Google որոնողական հսկայի մրցակցությանը: 2003թ. Yahoo!-ն ձեռք է բերել AltaVista ծառայությունը: Ներկայում AltaVista-ն իր որոնողական հարցումները վերաուղղորդում է Yahoo! Search-ին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում