Գլխավոր Լրահոս

2012թ. «ՀայՌուսգազարդը» 64,9 մլրդ դրամի վնաս է կրել

2012թ. «ՀայՌուսգազարդը» 64,9 մլրդ դրամի վնաս է կրել

Հունիսի 30-ին Երևանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով ընկերության Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը: Քննարկվել է նաև 2012թ. շահաբաժինների վճարման հարցը և որոշում ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել և չբաշխել` հաշվի առնելով ընկերության կողմից 2012թ. ընթացքում կրած վնասը՝ 64,9 մլրդ դրամ չափով:

Նույն օրը տեղի է ունեցել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ընկերության տնօրենների խորհրդի նախագահ է վերընտրվել Վալերի Գոլուբևը, տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ` Արմեն Մովսիսյանը, տնօրենների խորհրդի քարտուղար` Վահե Ստեփանյանը:

Համեմատության համար նշենք, որ 2010թ. «ՀայՌուսգազարդի» վնասը կազմել է 10,8 մլրդ, 2011թ.՝ 15,4 մլրդ դրամ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում