Linux-ը խոշոր թարմացում է կատարել

Linux օպերացիոն համակարգի ծրագրային մշակման մասնագետները ներկայացրել են իրենց արտադրանքի թարմացված տարբերակը` Linux 3.10-ը, հաղորդում է Verge-ը:
Ծրագրային մշակման գլխավոր մասնագետ Լինուս Թորվալդսը օգտատերերի համար նախատեսված պաշտոնական հղման մեջ նշել է, որ համակարգի թարմացված տարբերակում ներառված է վերջին մեկ տարվա նոր գործառույթների ամենամեծ հավաքածուն: Բացի այդ` Թորվալդսը նշել է, որ ի սկզբանե ծրագրված էր թողարկել ևս մեկ` RC տարբերակով միջուկ, սակայն փորձարկումների արդյունքում պարզ դարձավ, որ առկա են կոդի համակարգային սխալներ, և արդյունքում որոշում է ընդունվել նեկայացնել համակարգի կայուն տարբերակը:
Այսպիսով` Linux 3.10 թարմացված օպերացիոն համակարգի ծրագրային կոդում կիրառվել են 11,9 հազ. փոփոխություններ և լրացումներ, այդ թվում` բարելավել է Linux-ի աշխատանքները SSD կուտակման սարքի հետ, և վերջինիս օգնությամբ տվյալների քեշավորման տարբերակները, մասնավորապես` dm-cache և bcache մեխանիզմները: Փոփոխությունները վերաբերում են նաև Radeon տեսաքարտերի և Unified Video Decoder տեխնոլոգիայի հետ աշխատանքային պրոցեսների բարելավմանը:
Թեմա
Civilnet










