Հայաստանում վերջին շրջանում ծավալված «օֆշորային» սկանդալի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանը Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսից փորձել է պարզել՝ հնարավոր է արդյոք իր երկրում օֆշորային ընկերություն գրանցել` առանց տվյալ անձի իմացության:
«Հետքը» սկանդալային հետաքննական հոդված էր հրապարակել, որտեղ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանի (Սամվել Կճոյան) անունները կապված են օֆշորային մի գործարքի հետ, որի արդյունքում սնանկացել է գործարար Փայլակ Հայրապետյանը: Տիգրան Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ` հերքելով, թե որևէ առնչություն ունի օֆշորում ընկերության գրանցման հետ:
«Ես խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչև իմ մեկնելը, և ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել և պատասխանել»,- պատասխանել է Կլերիդեսը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հնարավոր է արդյոք որևը մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանել է` ոչ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Լուսանկարը` Azatutyun.am-ի
Civilnet











