Twitter-ն անցնում է գրառումների ավտոմատ թարգմանության

Twitter միկրոբլոգների ծառայության վեբ տարբերակն այսուհետ ավտոմատ կերպով կթարգմանի գրառումները` օգտագործելով ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության Bing որոնողական համակարգի համապատասխան տեխնոլոգիաները, հաղորդում է TechCrunch-ը:
Նորամուծությունը դեռ հասանելի չէ Twitter-ի բոլոր օգտատերերին: Ընկերությունը ներկայում փորձարկում է նոր գործառույթը, քանի որ պաշտոնական հայտարարությամբ դեռ հանդես չի եկել: Անցած շաբաթ Bing-ի օգնությամբ թվիթների ավտոմատ թարգմանությունն էր իրականացվել Windows Phone-ի համար նախատեսված Twitter բջջային ծրագրում:
Նոր գործառույթի ներդրումը Twitter-ին հնարավորություն կտա դառնալ ավելի միջազգային: Օգտատերերին այն հնարավորություն կտա հետևել հայտնի մարդկանց կարծիքներին, նույնիսկ այն դեպքում, երբ գրառումները կատարված են իրենց համար անհասկանալի լեզուներով:
Թեմա
Civilnet










