Firefox OS-ով աշխատող սմարթֆոնները` առաջինը իսպանացիներին

2013թ. հուլիսի 2-ից մեկնարկում են Firefox OS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վաճառքները, հաղորդում է Mashable-ը: Առաջին երկիրը, որտեղ հնարավոր կլինի ձեռք բերել նշված համակարգով աշխատող ZTE Open սմարթֆոնը, կլինի Իսպանիան, որտեղ սարքավորումը կվաճառվի տեղական Movistar բջջային օպերատորի միջոցով (վերջինս պատկանում է իսպանական Telefonica հեռահաղորդակցային ընկերությանը):
Բջջայինի հետ կառաջարկվի սակագնային երկու պլան` կանխավճարային և պայմանագրային: Առաջինի դեպքում սարքավորումը բաժանորդին կտրամադրվի €69-ով, որից €30-ը լիցաքավորվում է բաժանորդի հաշվին, իսկ պայմանագիրը կնքվում է 2 տարով, որի արժեքը կազմում է ամսական €2,38:
Firefox OS-ը նախատեսված է մատչելի բջջայինների համար, այդ պատճառով այս համակարգով աշխատող սարքավորումը համարվում է մատչելի: ZTE Open-ն ունի 3,5-դյույմանոց էկրան, 256 Մգբ օպերացիոն հիշողություն և 3,2 Մգպ տեսախցիկ:
Telefonica-ն հայտարարել է, որ մոտ պաագայում սմարթֆոնը կհայտնվի նաև Կոլումբիայում և Վենեսուելայում, իսկ 2013թ. ընթացքում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Գերմանական Deutsche Telekom և Telefonica օպերատորները նույնպես կզբաղվեն ZTE Open սմարֆոնի տարածմամբ: Իսկ 2013թ. տարեվերջին LG Electronics, Huawei և Sony ընկերությունները ևս կթողարկեն Firefox OS օպերացիոն համակարգով աշխատող սմարֆոններ:
Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն` Mozilla ընկերությունը պատրաստվում է թողարկել պլանշետների համար նախատեսաված նոր օպերացիոն համակարգ:
Թեմա
Civilnet










