Google Glass-ում կգործի նաև վեբ բրաուզեր

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը Google Glass գաջեթում հավելել է վեբ կայքերի դիտման գործառույթը, հաղորդում է Mashable-ը:
Վեբ կայքերի այցելությունը փոխկապակցված է Google Glass-ի որոնման գործառությի հետ: Ցանկացած կայքի մուտքն իրականացվում է որոնողական արդյուքների հիման վրա, այնուհետև օգտատերը հղումների օգնությամբ հնարավորություն ունի անցում կատարելու այլ կայքերի, ինչպես ավանդական բրաուզերների դեպքում է:
Բրաուզերի կառավարումն իրականացվում է Glass-ի շրջանակի վրա տեղադրված սենսորային հարթակի` թաչփադի միջոցով` մատների կառավարման արդյունքում: Արդեն բացված վեբ կայքում տեղաշարժն իրականացվում է համապատասխան ուղղությամբ գլխի շարժման արդյունքում: Այս բրաուզերի սահմանափակումներից են` վեբ կայքերում սեփական էջ մուտք գործելը կամ ձևաթուղթ լրացնելը, քանի որ Glass-ը չի հասկանում սիմվոլները: Այն չունի նաև Flash տեխնոլոգիայի օգտագործման հնարավորություն:
Բրաուզերի ներմուծմանը զուգահեռ` Google-ն ընդլայնել է Glass-ի ձայնային կառավարման հնարավորությունները: Նոր հրամանների օգնությամբ օգտատերը հնարավորություն ունի պատասխանել մուտքային զանգերին, խնդրել սարքավորմանը կարդալ մուտքային հաղորդագրությունները և պատասխանել դրանց:
Վերոնշյալ բոլոր թարմացումները Glass-ում ավտոմատ կերպով կգործեն առաջիկա օրերին: Փորձագետները նշում են, որ գաջեթն ազատ վաճառքի կհանվի մինչ 2013թ. վերջը:
Թեմա
Civilnet










