Գլխավոր Լրահոս

ՎՊ-ի արձանագրած խախտումները վերաբերում են շինարարության ոլորտին, ոչ թե նախարարությանը. Ս. Թադևոսյան

ՎՊ-ի արձանագրած խախտումները վերաբերում են շինարարության ոլորտին, ոչ թե նախարարությանը. Ս. Թադևոսյան

Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումները և բացթողումները վերաբերում են քաղաքաշինական ոլորտում պետական միջոցներով իրականացված շինարարական աշխատանքներին ընդհանրապես, այլ ոչ թե ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում հուլիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:

Նա նշել է, որ 2012թ. ՎՊ-ի կողմից քաղաքաշինության նախարարությունում ընդհանրապես ստուգումներ չեն իրականացվել: «Սա, իհարկե, մեզ չի ազատում պատասխանատվությունից: Ավելին, որպես քաղաքաշինության ոլորտի քաղաքականության պատասխանատու` նախարարությունը շուրջ մեկ տարի իր տեսադաշտում է պահում ոլորտի հիմնախնդիրները, որոնք պահանջում են տևական և երկարատև լուծումներ»,- ասել է նախարարը` հավելելով, որ նախարարության կողմից բարեփոխումների բնագավառում իրականացվել են մի շարք ծրագրեր և միջոցառումներ, որոնց նախնական արդյունքներն արդեն ակնհայտ են:

Մասնավորապես` քաղաքաշինության նախարարությանը պետական բյուջեի միջոցներից շինարարական աշխատանքների համար հատկացված 6,5 մլրդ դրամից հաջողվել է տնտեսել շուրջ 1 մլրդ դրամ, որը կազմում է ամբողջ ծավալի 15%-ը: «Այո, ցավոք, շինարարության ոլորտում խախտումներ և բացթողումներ կան, բայց, կարծում եմ` ՎՊ-ն նախ պետք է հստակեցներ, թե շինարարության ստուգված ընդհանուր ծավալում խախտումների տեսակարար կշիռն ինչքան է կազմել: Թեպետ չեմ կասկածում ՎՊ մասնագիտական կարողություններին, սակայն, կարծում եմ, որ հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների, խախտումները ծնող հանգամանքների մասին»,- ընդգծել է նախարարը: 

Նա տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարությունն ամբողջ տարվա ընթացքում իրականացրել է ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել է խախտումների հիմնական պատճառները: Ըստ այդմ, խախտումները հիմնականում գոյանում են լիցենզավորված կազմակերպությունների կողմից իրականացվող ոչ պատճաշ աշխատանքների պատճառով: «Այսինքն` լիցենզավորված կազմակերպությունները նախագծերը շատ դեպքերում իրականացնում են թերի և անորակ: Ընդ որում, տվյալ կազմակերպություններում աշխատում են համապատասախան որակավորում չունեցող մասնագետներ, որոնք միաժամանակ աշխատանքներ են իրականացնում 5-10 կազմակերպություններում»,- ասել է Սամվել Թադևոսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում