Philips-ը երկքարտանի ջրակայուն սմարթֆոն է ներկայացրել

Էլեկտրատեխնիկա արտադրող նիդեռլանդական Philips ընկերությունը տուրիզմի և ակտիվ հանգստի սիրահարների համար ներկայացրել է Xenium W8500 սմարթֆոնը, հաղորդում է Verge-ը: Սմարթֆոնն ունի 2 քարտերով աշխատելու հնարավորություն և պաշտպանված է փոշուց և ջրից (պաշտպանվածության IP67 աստիճան):
Xenium W8500-ն ունի 4,3-դյույմանոց IPS մատրիցայով էկրան, 1,2 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր, հիմնական` 8 Մգպ և երկրորդային` 1,3 Մգպ տեսախցիկներ, 2 Գբ ներկառուցվող հիշողություն, microSD քարտարան` 32 Գբ հիշողության հնարավորությամբ: Սմարթֆոն աշխատում է Android 4.1 օպերացիոն համակարգով, կշռում է 171 գ:
Սարքավորումն արժե մոտ $350:
Թեմա
Civilnet










