Գլխավոր Լրահոս

Ծիրաններ հավաքելու ժամանակն է. «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն

Ծիրաններ հավաքելու ժամանակն է. «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի 10-րդ հոբելյանական տարին՝ այս տարին, իսկապես առանձնանում է. ծիրաններ հավաքելու ժամանակն է, և մենք ունենք շատ հարուստ բերք. «Հ1»-ի «Առաջին լրատվական»-ի շրջանակում նշեց «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Այս տարի փառատոնը ստացել է 1300 հայտ 96 երկրից: «Սա նշանակում է, որ 96 երկրում ճանաչում են Հայաստանը՝ որպես կինոարտադրող երկիր և ուղարկում են իրենց փաթեթները, իրենց ֆիլմերը, որ ցուցադրենք: Մենք պիտի ցուցադրենք 180 ֆիլմ 50 երկրից. փորձում ենք ընտրել լավագույնները՝ ներկայացնելով մեր հանդիսատեսին, բայց ստիպված ենք բավարարվենք երկու կինոթատրոնով»,- նշեց Հարությունյանը:

Ըստ նրա՝ «Ոսկե ծիրան»-ը նպաստել է Հայաստանում կինոարտադրության և կինոյի մշակույթի զարգացմանը: «Այս առումով փառատոնը լուծեց երկու կարևոր խնդիր. առաջինն էր՝ ստեղծել կինոդիտման մշակույթ, քանի որ առաջին տարիներին մենք ունեինք դատարկ դահլիճների խնդիր, իսկ հիմա դահլիճները լիքն են: Երկրորդ խնդիրն այն է, որ փառատոնը նպաստեց ազգային կինոարտադրության զարգացմանը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ փառատոնի շրջանակում աշխարհահռչակ մասնագետներ վարպետության դասեր են անցկացնում հայ երիտասարդների համար:

Փառատոնը նաև կապեր է ստեղծում հայ կինոն արտերկրում ներկայացնելու համար: «Մենք ոչ միայն այստեղ ենք բերում լավագույն կինոգործիչների, այլև՝ կինոպրոդյուսերական գործիչների. այսինքն՝ ստեղծվում են այստեղ կապեր, որ հետագայում կարող են ընդլայնվել»,- ասաց Հարությունյանը:

Նա հրավիրեց ակտիվորեն մասնակցելու կինոփառատոնին և վայելելու ֆիլմերը՝ հիշեցնելով, որ դրանց տոմսերը բավական մատչելի են՝ Դ500: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը կկայանա հուլիսի 7-ից 14-ը:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում