Նորաձև «Խնձոր»

Արդյոք Apple-ը մտադի՞ր է հերթական նորաձև բեկումն անել: Այս հարցն ակամայից ծագում է «խնձորային» կորպորացիայի վերջին լուրի հետ կապված:
Saint Laurent նորաձևության տան նախկին գործադիր տնօրեն Փոլ Դենևը նշանակվել է Apple-ում հատուկ նախագծերի հարցերով փոխնախագահ, հաղորդում է Reuters-ը:
«Շատ ուրախ ենք ողջունել Փոլ Դենևին Apple-ում: Նա աշխատելու է որպես հատուկ նախագծերի հարցերով փոխնախագահ», - ասված է ամերիկյան ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Ի դեպ՝ 1990-1997թթ. Դենևն արդեն աշխատել է Apple-ում՝ մարքեթինգի և վաճառքների բաժնում:
Թեմա
Civilnet










