Գլխավոր Լրահոս

Wi-Vi-ը կօգնի փրկարարներին և ոստիկաններին

Wi-Vi-ը կօգնի փրկարարներին և ոստիկաններին
Պարզվում է` Wi-Fi-ը ոչ միայն ինտերնետի տարածման հարմարավետ միջոց է, այլև լրտեսելու իդեալական սարքավորում: Wi-Fi ազդանշանի օգնությամբ հնարավոր է պարզել մարդկանց շարժը` նույնիսկ եթե նրանք պատի հետևում են: Նման համակարգ է մշակել ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի աշխատակից Դինա Կատաբին, հաղորդում է Verge-ը: Նշված համակարգը ստացել է Wi-Vi անվանումը, որը հնարավորություն ունի հետևել և ֆիքսել միաժամանակ երեք մարդու շարժը` վերլուծելով ազդանշանի փոփոխությունները: Հատուկ համակարգչային ծրագիրը ստատիկ խոչընդոտներից զտում է ազդանշանները, ինչպիսիք են պատերը, և գրանցում է տվյալ անձի գտնվելու վայրը: Ծրագրային մշակման մասնագետները պնդում են, որ իրենց մշակած տեխնոլոգիան կարող են կիրառել փրկարարները` փլատակներից մարդկանց դուրս բերելու համար: Համակարգը նաև օգտակար կարող է լինել ոստիկանության համար հանցագործի` տվյալ տարածությունում գտնվելու ճշգրիտ վայրը պարզելու համար: Փորձագետները կարծում են, որ Wi-Vi-ը հնարավոր կլինի կիրառել նաև տնային էլեկտրոնիկայի կառավարման ոլորտում, ինչպես նաև խաղային սարքավորումների վահանակներում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում