Գլխավոր Լրահոս

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները եռապատկվել են. գյուղնախարարություն

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները եռապատկվել են. գյուղնախարարություն

Հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 25,493 տ պտուղ-բանջարեղեն, ինչը եռակի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ:

Ինչպես հաղորդում են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, անցած տարվա նույն օրը Հայաստանից արտահանվել էր 8,303 տ պտուղ-բանջարեղեն: Միայն ծիրանի արտահանումն օրվա օպերատիվ տվյալով 12,243 տ է, ինչը գրեթե կրկնապատկված ցուցանիշ է. նախորդ տարեշրջանի նույն օրվա տվյալը 6,170 տ էր:

Տեղերից ամեն ժամ ստացվող և վերլուծության ենթարկվող տեղեկատվությամբ` մթերվել է 4,502 տ պտուղ և 338 տ բանջարեղեն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն էր 2,282 տ պտուղ և 309 տ բանջարեղեն:

Ծիրանի մթերման ծավալները զգալի աճել են. 2012թ. հուլիսի 3-ի տվյալով մթերվել էր 1,944 տ ծիրան, իսկ հաշվետու պահի դրությամբ` 3,956 տ:

Գյուղատնտեսության նախարարությունում նշում են, որ այս արդյունքին հնարավոր է եղել հասնել գյուղատնտեսական նոր քաղաքականության, պետական օժանդակության համալիր ծրագրերի և եղանակային բարեհաճ պայմանների շնորհիվ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում