Գլխավոր Լրահոս

Ամառային ծրագիր` Windows Phone ծրագրավորողների համար

Ամառային ծրագիր` Windows Phone ծրագրավորողների համար
Մոբայլ լուծումների mLab ECA տարածաշրջանային լաբորատորիան և «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը հայտարարում են համատեղ ամառային ծրագիր, որի նպատակն է նախապատրաստել հայկական թիմերին/սթարթափներին նորարար Windows phone հավելվածներ մշակելու և Ֆինլանդիայի Aalto համալսարանի հանրահայտ AppCampus մոբայլ հավելվածների աքսելերատորի գրանտային ծրագրին մասնակցելու համար, ասված է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տարածած հաղորդագրությունում: Ամառային ծրագիրը ներառում է մի շարք զուգահեռ միջոցառումներ, այդ թվում` Windows phone ծրագրավորման դասընթաց, քննարկումներ գաղափարների շուրջ, բիզնես և տեխնոլոգիական խորհրդատվություն/ուղորդում, ինչպես նաև աջակցություն AppCampus-ին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստման գործում: Լավագույն Windows phone հավելվածների հեղինակները, կախված հավելվածի բարդությունից, 20 հազ-ից մինչև 70 հազ. եվրո ֆինանսավորման հնարավորություն կստանան: Ծրագիրը կմեկնարկի 2013թ. օգոստոսի սկզբին և կտևի 2-3 ամիս: Մասնակցել կարող են C# կամ Silverlight ծրագրերի իմացությամբ ծրագրավորողները:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում