Գլխավոր Լրահոս

Ինչու են մեր փոխարեն մտահոգվում արևմտյան փորձագետները

Վերջին օրերին Կովկասի հարցերով գիտակ բազմաթիվ արևմտյան փորձագետներ ու վերլուծաբաններ իրենց հրապարակային ելույթներում քննադատում են Ռուսաստանին, որը շուրջ մեկ միլիարդ դոլար ընդհանուր արժեքով զենք է վաճառել Ադրբեջանին:

Անկասկած, հատկապես հայկական տեսանկյունից, Ռուսաստանի գործարքն անընդունելի է ու դատապարտելի, որքան էլ դա Մոսկվայի պաշտոնյաները բացատրեն զուտ առևտրային ու ռազմարդյունաբերական համալիրի շահերով: Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից է, հետևաբար՝ արդարացված չէ մի կողմից լինել խաղաղ կարգավորման միջնորդ, մյուս կողմից՝ զենք մատակարարել կողմերից մեկին, մյուսին, երրորդին կամ բոլորին միասին, ինչն արել և անում է Մոսկվան ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի քան քսան տարի շարունակ:

Ինչո՞ւ են սակայն արևմտյան փորձագետները մտահոգված: Որովհետև Ադրբեջանը այդ զենք ու զինամթերքը օգտագործելու է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դե՞մ, ինչպես մտահոգված ենք մենք՝ հայերս:

Եթե այո, ապա այստեղ մի քանի բանական հարցեր են առաջ գալիս: Ադրբեջանը, նախքան ռուսական վերջին սպառազինությունների ստացումը, միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք է գնել հիմնականում երեք երկրներից՝ Թուրքիա, Ուկրաինա, Իսրայել: Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ արևմտյան փորձագետները մտահոգություն արտահայտեին և քննադատեին այդ երկրներին: Այդ նույն «Սմերչ» տեսակի զենքը, որ Ռուսաստանը օրերս վաճառել է Ադրբեջանին, մոտ տասը տարի առաջ Ադրբեջանը գնել էր նաև Ուկրաինայից:

Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի և Արցախի ղեկավարության զայրույթը (այն հրապարակավ չի արտահայտվում բազմաթիվ պատճառներով), հայերի մտահոգությունը, որ ռուսական զենքերը Ադրբեջանը կարող է օգտագործել Հայաստանի և Արցախի դեմ նոր պատերազմում, տեղին ու արդարացված են: Սակայն անհասկանալի է, թե ինչու են մեր փոխարեն, այն էլ ընտրողաբար, մտահոգվում արևմտյան փորձագետները:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում