Գյուղմթերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն լինի. հուլիսի 4-ին կառավարության նիստին այս մասին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` զեկուցելով գյուղոլորտում տիրող իրավիճակի մասին:
Նախարարի խոսքով` այսօր արդեն 16 ձեռնարկություն, դրանցից հինգը` խոշոր, իրականացնում են ծիրանի մթերումներ, և մթերվել է շուրջ 4,5 հազ. տ` անցած տարվա նույն ժամանակահատվածի 2,6 հազ. տ-ի դիմաց: Սերգո Կարապետյանը նշեց, որ արդեն արտահանվել է 12,2 հազ. տ ծիրան, այն դեպքում, երբ անցած տարի ամբողջ արտահանումների ծավալն է այդքան կազմել: Ակնկալվում է, որ առաջիկայում կարտահանվի ևս 5-6 հազ. տ ծիրան:
Սերգո Կարապետյանը նշեց, որ արդեն կազմակերպվում են դեղձի և խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքները, և նախնական գնահատականների համաձայն` պահանջարկը կգերազանցի առաջարկը:
Civilnet











