Գլխավոր Լրահոս

Գազի գործում նորություն չկա

Գազի գործում նորություն չկա

Կառավարությունը ռուսական գազի գնի 30% սուբսիդավորման գործընթացից նորություններ չունի։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի արձագանքը հարցին չափազանց լակոնիկ էր։

Հուլիսի 4-ին լրագրողների հարցին, թե որևէ նորություն կա արդյոք Հայաստան առաքվող ռուսական գազի 270/1000 խմ գնի 30% սուբսիդավորման գործընթացից, նախարարն ասաց՝ չկա։

Վերջնական սպառողների համար գազի սակագինը բարձրանալու է հուլիսի 7-ից. բնակչության համար 1 խմ-ի հաշվով 18%-ով՝ մինչև Դ156, խոշոր գազասպառողների համար՝ 14%-ով՝ մինչև $276,98/1000 խմ։ Սակագները հաշվարկելիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հիմք է ընդունել վարչապետ Տիգրան Սարգսյանի նամակը, ըստ որի՝ կառավարությունը սահմանին սուբսիդավորելու է ռուսական գազի $270/1000 խմ գնի 30%-ը։ Արդյունքում՝ սակագների հիմքում փաստացի դրվել է վառելիքի $189/1000 խմ գինը։

Բացի այդ, հայկական կողմը չի բացառել հնարավորությունը, որ գազի գինը սուբսիդավորելու համար Ռուսաստանը կարող է Հայաստանին դրամաշնորհ հատկացնել։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպմանը վերաբերող Հայաստանի կառավարության հուլիսի 1-ի հաղորդագրությունում նշված է. «Կողմերն անդրադարձել են նաև գազի գնի 30% սուբսիդավորմանը, մասնավորապես, թե ինչ սկզբունքների ներքո պետք է այն գործի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն կիրառել գրանտային բաղադրիչի տեսքով, ինչի շուրջ բանակցությունները դեռևս կշարունակվեն»։

Անորոշությունների այս ֆոնին էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պատասխանը ուշագրավ է հետևյալ պատճառով։ Հուլիսի 7-ից «ՀայՌուսգազարդը» գազը վերջնական սպառողներին վաճառելու է մի սակագնով, որի հիմքում դրված է $189/1000 գինը, թեև մինչև օրս էլ պարզ չէ, թե յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց սուբսիդավորվող $81-ը կառավարությունը ինչպես և երբ է վճարելու։

Բացի այդ՝ ապրիլի 1-ից «ՀայՌուսգազարդը» 1000 խմ ռուսական գազը փաստացի ձեռք է բերել $270-ով, այնինչ վերջնական սպառողներին մինչև հուլիսի 7-ը իրացրել է մի սակագնով, որի հիմքում դրված է $180 գինը։ Միայն երկրորդ եռամսյակի կտրվածքով ձեռքբերման և իրացման գնի $90/1000 խմ տարբերության հաշվին «ՀայՌուսգազարդի» վնասները կարող են կազմել $45 մլն։ Պարզ չէ նաև, թե վնասը փոխհատուցելու է կառավարությունը, թե ընկերությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում