Գլխավոր Լրահոս

1 մլրդ Android սարքավորման վտանգ է սպառնում

1 մլրդ Android սարքավորման վտանգ է սպառնում
Բջջային սարքավորումների անվտանգության հարցերով զբաղվող ամերիկյան Bluebox ընկերությունը խոցելիություն է հայտնաբերել, որը լիակատար մատչում է ապահովում վերջին 4 տարիներին թողարկված` Android օպերացիոն համակարգով աշխատող ցանկացած սմարթֆոնի նկատմամբ, հաղորդում է Mashable-ը: Վտանգ է սպառնում գրեթե 1 մլրդ Android սարքավորման: Կրիպտոգրաֆիական գրանցման (ուսումնասիրում է ինֆորմացիայի գաղտնագրման եղանակները) մեխանիզմի սխալը հնարավորություն է տալիս փոխել բջջային ծրագրի կոդը` առանց վնասելու վերջինիս ամբողջականությունը: Այս գործողությունը հնարավորություն է տալիս տվյալ սարքավորման ներսում տեղադրել ցանկացած կոդ, մատչում ստանալ բջջային ծրագրի տվյալներին, օրինակ` ընթերցել բոլոր հաղորդագրություններն ու դիտել բրաուզերի պատմությունը, տեսնել GPS սարքավորման տեղեկատվությունը, ինչպես նաև աննկատ միացնել բարձրախոսն ու տեսախցիկը: Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունն այս առթիվ հրաժարվել է մեկնաբանություն կատարել: Փորձագետների կարծիքով` Google-ի ինժեներները տեղեկացված են վերոնշյալ խնդրից և դեռ 2013թ. փետրվարից աշխատում են դրա լուծման ուղղությամբ: Փորձագետները նշում են, որ այս խնդիրը հնարավոր է` ստիպի Android օգտագործողներին հրաժարվել այա օպերացիոն համակարգից:  
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում