Գլխավոր Լրահոս

Անվճար օֆիսային փաթեթ` Apple-ից

Անվճար օֆիսային փաթեթ` Apple-ից
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է սեփական` iWork օֆիսային փաթեթի վեբ տարբերակը դարձնել անվճար, հաղորդում է Verge-ը: Այս քայլով ընկերությունը ցանկանում է պատասխանել ամերիկյան Microsoft ընկերությանը, որը վաճառում է սեփական Surface պլանշետները` նրանցում նախապես տեղադրված անվճար Office օֆիսային փաթեթի և օնլայն Google Docs ծառայությունների հետ միասին: iWork-ն իրենից ներկայացնում է ծրագրային հավաքածու, որի կազմում են Pages տեքստային խմբագրի, ներկայացումների պատրաստման համար նախատեսված Keynote և էլեկտրոնային աղյուսակների հետ աշխատանքի համար նախատեսված Numbers ծրագրերը: Mac համակարգիչների համար iWork բջջային ծրագիրն արժե $20, իսկ I սարքավորումների համար` $10: iWork «ամպային» ծրագրի փակ փորձարկմանը կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր ունեն ծրագրային մշակման մասնագետի ակտիվ Apple ID: Օնլայն օֆիսային փաթեթը, ըստ ամենայնի, հասանելի կլինի 2013թ. սեպտեմբերին` iOS7 օպերացիոն համակարգին զուգահեռ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում