«Օդնոկլասնիկին»` նաև անգլերեն

Ռուսական «Օդնոկլասնիկի» սոցցանցն այժմ գործում է նաև անգլերեն ինտերֆեյսով (միջերես), հաղորդում է ռուսական «Վեստին»` վկայակոչելով Mail.ru Group-ի տարածած հաղորդագրությունը: Ծրագրային մշակման մասնագետները հուսով են, որ այս քայլը կնպաստի Ռուսաստանի սահմաններից դուրս սոցցանցի ժողովրդականության աճին:
Mail.ru Group-ը սոցցանցի տեղայնացման մասշտաբային նախագիծը վարում է 2012-ից: Նախկինում սոցցանցը թարգմանվել էր նաև հայերեն, ուկրաիներեն, վրացերեն, մոլդովերեն, ուզբեկերեն, ադրբեջաներեն, ղազախերեն և տաջիկերեն:
Հաղորդագրության համաձայն` «Օդնոկլասնիկիից» օգտվում է 3 մլն ոչ ռուսաստանցի: Սոցցանցի անգլերեն տարբերակի ներդրմամբ` ընկերությունը նաև օտարերկրյա խոշոր բրենդերի հետ համագործակցություն է ակնկալում:
Թեմա
Civilnet










