Մահացել է համակարգչային մկնիկի գյուտարարը

ԱՄՆ-ում 88 տարեկան հասակում վախճանվել է համակարգչային մկնիկի գյուտարար, ինտերնետի ծրագրային մշակման մասնագետ Դուգլաս Էնգելբարտը, հաղորդում է Mashable-ը:
Էնգելբարտը ծնվել է 1925թ. հունվարի 30-ին: Աշխարհը նրան է պարտական նաև օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյսի, տեքստային խբագրի և օնլայն համաժողովի համար:
Գյուտարարի պորտֆոլիոն ներառում է տարբեր հայտնագործությունների 20 արտոնագիր: Սակայն Էնգելբարտի գլխավոր հայտնագործությունը համարվում է համակարգչային մկնիկը, որի նախատիպը նա ներկայացրել է 1968թ. դեկտեմբերի 9-ին: Գաջեթի արտոնագիրը տրվել է 1970թ.:
Թեմա
Civilnet










